Աղցան Վինեգրետ

Աղցաններ · Նառա · 2010-08-28
Աղցան Վինեգրետ

Բաղադրությունը

2 հատ կարտոֆիլ,
1 հատ բազուկ,
1-2 հատ վարունգ,
1-2 գազար,
100 գր. թթու դրած կաղամբ,
կանաչ սոխ,
100 գր. ձեթ,
աղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը, բազուկը, գազարը եփել, սառեցնել, մաքրել կեղևը, կտրատել: Վարունգը մանր կտրատել, իսկ սոխը կտրատել օղակաձև: Մանր կտրատել նաև թթու դրած վարունգը: Որպեսզի մնացած բանջարեղենները չկարմրեն բազուկից, անհրաժեշտ է յուրաքանչյուրի վրա առանձին-առանձին ձեթ լցնել: Բոլորը լցնել 1 ափսեի մեջ, ավելացնել աղը և խառնել: