Լոլիկ պանիրով

Նախուտեստներ · Սոնա · 2010-08-28
Լոլիկ պանիրով

Բաղադրությունը

4հ մեծ լոլիկ
2 սխտոր
3 կանաչ սոխ
200գր սունկ
80գր պանիր
1 ձու
2 ճաշի գդալ համեմ

Պատրաստման եղանակը

Բոլոր լոլիկների գլխամասը կտրել՝միջուկը հանել: Սոխը և սխտորը մանր կտրտել: Սունկը լվանալ և չորացնել, բաժանել 2-4 մասի: Պանիրը անցկացնել քերիչով, ավելացնել՝սունկ, ձու, բիբար, սոխ և սխտոր: Խառնել, լցոնել լոլիկները և իր գլխամասով փակել և դնել գազօջախում 150 աստիճան: