Կեքսը ելակի սոուսով

Թխվածքներ · Լուիզա · 2010-08-30
Կեքսը ելակի սոուսով

Բաղադրությունը

4 հատ ձու,
6 ճգ. շաքարավազ,
1 տուփ թթվասեր,
2 բաժակ ալյուր,

Ելակի սոուսի համար`

300 գր. ելակ,
շաքարավազ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Ձվի սպիտակուցը առանձնացնել դեղնուցից: Սպիտակուցը հարել շաքարավազի հետ այքնան, որ կաթսան թեքելիս զանգվածը չթափվի:
Դեղնուցը առանձին հարել, ավելացնել թթվասերը, սպիտակուցը և ալյուրը:
Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 20-30 րոպե:
Ելակի սոուսի համար, ելակները մաքրել, բաժանել երկու մասի և շաքարավազ ավելացնել, այնուհետև դնել սառնարանում, որ սառչի 1-2 ժամ:
Երբ կեքսը պատրաստ կլինի հյուրասիրել ելակի սոուսի հետ միասին: Բարի ախորժակ: