Ռոքֆորով սոուս

Սոուսներ · Մանե · 2010-09-01
Ռոքֆորով սոուս

Բաղադրությունը

200 գր. 10% կաթի սերուցք,
50 գր. ռոքֆոր պանիր:

Պատրաստման եղանակը

Այս սոուսը շատ արագ և հեշտ է պատրաստվում, շատ համեղ է, իսկ ռոքֆոր պանրի համը համարյա չի զգացվում: Այն սովորական մակարոնեղենը կդարձնի տոնական ուտեստ: Նախ հարմար է հավի համար:

Սերուցքը լցնել ցանկալի է չկպչող թավայի մեջ: ավելացնել մանր կտրատած պանիրը և անընդհատ խառնել, մնչև պանիրը հալչի: Չթողնել որ եռա: