Կոկոսով թխվածքաբլիթներ: Տեղադրող` Լուիզա | Ավելացման ամսաթիվ` 3 Sep 2010 Բաղադրությունը:

350 գր. կոկոսի փաթիլներ,
1 տուփ խտացված կաթ,
1 հատ ձվի սպիտակուց,
50 գր. կաթնային շոկոլադ,
մի պտղունց աղ:

Պատրաստման եղանակները:

Խտացված կաթը և կոկոսի փաթիլները միասին խառնել: Ձվի սպիտակուցները հարել աղի հետ, այնուհետև վրան ավելացնել վերոնշյալ խառնուրդը և փայտե գդալով խառնել: Այս զանգվածից փոքրիկ գնդիկներ պատրաստել և դնել տակդիրի մեջ (նախապես մեջ կալկա դնել): Եփել ջեռոցում 30-40 րոպե 120 աստիճան ջերմաստիճանում:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2018
http://www.recipes.am/: