Լցոնած լավաշ

Նախուտեստներ · Անի · 2010-09-07
Լցոնած լավաշ

Բաղադրությունը

3 հատ լավաշ,
200 գր. կաթնաշոռ,
100 գր պանիր,
1 հատ խաշած ձու,
1 պճեղ սխտոր,
մաղադանոս, սամիթ,
կարագ:

Պատրաստման եղանակը

Լավաշը բաժանել 3 մասի:
Ձուն, պանիրը քերիչով անցկացնել, ավելացնել կաթնաշոռը, մանրացված կանաչին, սխտորը և լավ խառնել:
Վերոնշված զանգվածը լցնել լավաշների մեջ և ռուլետի տեսքով փաթաթել:
Տապակել կարագի մեջ երկու կողմերից: