Լավաշը լցոնած հավի մսով և բանջարեղեններով

Նախուտեստներ · Անուշ · 2010-09-09
Լավաշը լցոնած հավի մսով և բանջարեղեններով

Բաղադրությունը

300 գր. լավաշ,
500 գր. հավի կրծքամիս,
4 ճգ. քաղցր կետչուպ,
լոլիկ,
վարունգ,
հազարաթերթիկ,
ձեթ,
աղ, սև պղպեղ:

Պատրաստման եղանակը

Հավի միսը տապակել և մանր կտրատել: Ավելացնել մանրացված
լոլիկը, վարունգը, հազարաթերթիկը, կետչուպը և խառնել:
Լավաշի մեջ լցնել այս խառնուրդը և փաթաթել` տալով ռուլետի տեսք: