500 մլ կաթ,
100 գր սև շոկոլադ,
1 ճգ. շաքարավազ,
1-1.5 ճգ. կրախմալ,
հարած սերուցք:
Կաթի կեսը լցնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազը, շոկոլադը և դնել մարմանդ կրակի վրա այնքան, մինչև շոկոլադը կհալչի:
Այնուհետև մնացած կաթի հետ խառնել կրախմալը, քիչ քիչ ավելացնել կաթնային շոկոլադը խառնուրդին և անընդհատ խառնել, որպեսզի կաթսայի տակ չկպչի:
Երբ զանգվածը սկսի խտանալ, վերցնել կրակից և մատուցել: Զարդարել հարած սերուցքով: