Բանանը շոկոլադով

Անուշեղեն · Գոհար · 2010-09-11
Բանանը շոկոլադով

Բաղադրությունը

2 հատ բանան,
100 գր. սև շոկոլադ,
50 գր. բոված պնդուկ,
փայտիներ:

Պատրաստման եղանակը

Բանանը բաժանել երեք մասի: Շոկոլադը հալեցնել մարմանդ կրակի վրա: Բանաների վրա փայտիկներ անցկացնել, թաթախել շոկոլադի մեջ, այնուհետև վրան մանրացված պնդուկ շաղ տալ: Դնել սառնարանում այնքան, մինչև շոկոլադը կսառչի: