10 հատ հավի բուդ,
200 գր. խաշած շամպինյոն,
2 հատ գազար,
1 հատ սոխ,
1 հատ խաշած ձու,
աղ, սև պղպեղ, ձեթ:
Սոխը, սունկը մանրացնել և տապակել ձեթի մեջ: Ավելացնել քերիչով անցկացված գազարը և շարունակել եփել: Երբ վերջինս պատրաստ կլինի, թողնել, որ սառչի, այնուհետև ավելացնել մանրացված խաշած ձուն:
Հավի բուդիկների ոսկրերը զգուշությամբ հեռացնել և բուդիկները լցոնել պատրաստված միջուկով: Տապակել ձեթով կամ եփել ջեռոցում: