Սնկով և զեյթունով փլավ: Տեղադրող` Գայանե | Ավելացման ամսաթիվ` 14 Sep 2010 Բաղադրությունը:

500 գր. շամպինիոն,
400 գր, բրինձ,
1-2 հատ սոխ,
1-2 հատ գազար,
զեյթուն,
ձեթ,
համեմունքներ ըստ ճաշակի, աղ:

Պատրաստման եղանակները:

Բրինձը լցնել ջրի մեջ և այդպես թողնել մեկ ժամ:
Շամպինիոնը կտրատել, տապակել ձեթի մեջ, այնուհետև ավելացնել մանրացված սոխը, բարակ, երկար կտրատված գազարը,երկու մասի բաժանված զեյթունը, համեմել աղով, սև պղպեղով և շարունակել եփել մի քանի րոպե:
Բրինձը ջրից քամել, տապակել ձեթի մեջ, համեմել աղով և ցանկալի համեմունքներով: Այնուհետև վրան լցնել եռացած ջուր այնքան, որ ջրային մասը 3-4 սմ բարձր լինի: Եփել 15-20 րոպե, մինչ բրիձը պատրաստ կլինի: Երբ բրինձը պատրաստ կլինի, ավելացնել պլովը, խառնել և մատուցել:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: