Շոկմանժե: Տեղադրող` Լիլիթ | Ավելացման ամսաթիվ` 23 Sep 2010 Բաղադրությունը:

4 հատ ձու,
100 գր. կարագ,
0,5 բաժակ շաքարավազ,
1 տուփ սև շոկոլադ,
2 գդալ կոնյակ:

Պատրաստման եղանակները:

Շաքարավազը բաժանել երկու մասի: Շաքարավազի մի մասը հարել սպիտակուցի հետ, մյուս մասը դեղնուցի հետ, շարունակել լավ հարել, որպեսզի գոգլի դառնա: Կարագը հալեցնել, ավելացնել զանգվածի վրա, այնուհետև ավելացնել կոնյակը, հալեցված շոկոլադը և այս ամենը լավ խառնել, որպեսզի միասեռ դառնա: Այնուհետև լցնել բաժակները և դնել սառնարանում: Սառելուց հետո մատուցել:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: