Պանրով, գազարով ապուր

Ապուրներ · Դիաննա · 2010-09-26
Պանրով, գազարով ապուր

Բաղադրությունը

4 հատ գազար,
2 տուփ հալեցված պանիր,
կես բաժակ թթվասեր,
կանաչ սոխ,
սամիթ կամ մաղադանոս,
աղ, սև պղպեղ:

Պատրաստման եղանակը

Գազարը խաշել, այնուհետև քերիչով անցկացնել: Կաթսայի մեջ լցնել երկու լիտր ջուր և եռացնել: Պանիրը մանրացնել և լցնել եռացող ջրի մեջ: Շարունակել եփել 3-5 րոպե, ընթացքում անընդհատ խառնելով ապուրը: Հետո ավելացնել գազարը, մանրացված կանաչեղենը, ապուրը համեմել աղով և սև պղպեղով: Մատուցել թթվասերով: