Կաղամբով և հավի կրծքամսով աղցան

Աղցաններ · Գոհարիկ · 2010-09-26
Կաղամբով և հավի կրծքամսով աղցան

Բաղադրությունը

500 գր, թարմ կաղամբ,
2 կտոր խաշած հավի կրծքամիս,
1 տուփ պահածոյացված եգիպտացորեն,
4 խաշած ձու,
մայոնեզ,
սև պղպեղ,աղ:

Պատրաստման եղանակը

Կաղամբը բարակ-բարակ կտրատել: Հավի կրծքամիսը նույնպես մանրացնել: Ձվի դեղնուցները առանձնացնել սպիտակուցից: Սպիտակուցները մանրացնել, իսլ դեղնուցները մայոնեզի հետ խառնել: Կաղամբը, հավի միսը, եգիպտացորենը, ձվի սպիտակուցները խառնել համեմել աղով, սև պղպեղով և ավելացնել դեղնուցով մայոնեզը: Բարի ախորժակ: