Խորոված կարտոֆիլ: Տեղադրող` Շարմաղ | Ավելացման ամսաթիվ` 27 Sep 2010 Բաղադրությունը:

5 հատ մեծ չափսի կարտոֆիլ
200 գրամ հոլանդական պանիր
250 գրամ վիչինա կամ հավի թռչնամիս
2 ձվի սպիտակուց
համեմ
աղ
սև պերեց

Պատրաստման եղանակները:

5 հատ կարտոֆիլը լավ լվանալ և կլեպով դնել թոնրի մեջ /կարելի է նաև գազօջախում պատրաստել թույլ կրակով/, այն թողնել մոտ կես ժամ, հանել զգուշությամբ մեջը բացել, հանել միջուկը և թողնել սառչի: Միջուկին ավելացնել քերիչով նախապես անցկացրած պանիրը և մանր կտրատած վիչինան, 2 ձվի սպտակուցը, աղը, պերեցը, և մանր կտրատած համեմը: Այս բոլորը լավ խառնել ու լցոնել կարտոֆիլների մեջ, որից հետո այն դնել յուղոտած տապակի մեջ և 5 րոպե դնել ջեռոցում, հանել և մատուցել տաք վիճակում:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: