500 գր. տավարի աղացած միս,
200 մգ. կաթ,
150 գր. սոխ,
150 գր. գազար,
100 գր. հաց,
5 ձու,
աղ, պղպեղ, ձեթ:
Սոխը մանր կտրատել, գազարը քերիչով անցկացնել, հացը թաթախել կաթի մեջ (այնուհեև դուրս հանել հացը կաթի միջից) և այս ամենը խառնել տավարի մսի հետ միասին, վերջում ավելացնել աղն ու պղպեղը:
Այս խառնուրդից թռչնաբներ պատրաստել 4 հատ և դնել կաթսայի մեջ (նախապես այն ձեթով պատեք): Յուրաքանչյուր թռչնաբնի վրա կոտրել մեկ ձու: Եփել ջեռոցում, 180 աստիճան ջերմաստիճանում, 35-40 րոպե: