լավաշ,
պանիր,
հազարաթերթիկ,
ձեթ,
կանաչեղեն ըստ ճաշակի:
Պանիրը քերիչով անցկացնել, ավելացնել մանրացված կանաչեղենը, հազարաթերթիկը: Որքան պանիրը շատ լինի, այնքան համեղ կստացվի: Լավաշը մեջտեղից բաժանել երկու մասի, այնուհետև լցնել վերը նշված խառնուրդը և փաթաթել: Տապակել ձեթի մեջ երկու կողմից և մատուցել: