Բլինչիկ Սնկով և Հավի Մսով

Նախուտեստներ · Գայանե · 2010-10-18
Բլինչիկ Սնկով և Հավի Մսով

Բաղադրությունը

Բլինչիկի լիստեր,
300 գր. աղացած հավի միս,
300 գր. շամպինիոն
սոխ,
ձեթ,
աղ,
պղպեղ,
մայոնեզ, թթվասեր
1 հատ խաշած ձու:

Պատրաստման եղանակը

Շամպինիոնը և սոխը խորանարդաձև կտրատել, ավելացնել հավի աղացած միսը, համեմել աղով, սև պղպեղով և տապակել ձեթի մեջ, այնքան մինչև պատրաստ կլինի: Այնուհետև վերցնել կրակից և թողնել, որ սառչի: Ավելացնել մանր կտրատված ձուն, մայոնեզ կամ թթվասեր և լավ խառնել:
Վերցնել բլինչիկի լիստերը, մեկ ճգ. խառնուրդ դնել մեջ և փաթաթել: Տապակել երկու կողմից ձեթի մեջ, այնուհետև մատուցել: