Սալյանկա: Տեղադրող` Լուիզա | Ավելացման ամսաթիվ` 2 May 2010 Բաղադրությունը:

700 գր. տավարի փափուկ միս,
1 կգ. (6-8 տարբեր տեսակի) մսային դելիկատեսներ,
200 գր. թթու վարունգ,
150 գր. գազար,
150 գր. սոխ,
4 ճգ. լոլիկի պաստա,
3-4 հատ դափնու տերև,
սև կլոր պղպեղ,
լիմոն, կանաչի, աղ, ձեթ, կարագ ըստ ցանկության:

Պատրաստման եղանակները:

Տավարի փափուկ միսը լավ խաշել, սառչելուց հետո կտրատել խորանարդիկներով: Սոխը մանր կտրատել, գազարը քերիչով անցկացնել: Թթու վարունգը և մսային դելիկատեսները նույնպես կտրատել ոչ շատ մեծ կտորներով:
Դելիկատեսները տապակել ձեթի մեջ: Առանձին թավայի մեջ սոխառաց անել, որի վրա ավելացնել գազարը և թթու վարունգը ու այդպես տապակել 3-4 րոպե: Ավելացնել լոլիկի պաստան (եթե շատ խիտ է մի քիչ ջուր ավելացնել) և եփել 5-10 րոպե:
Եռացած մսի արգանակի վրա լցնել տապակած դելիկատեսները, այնուհետև տավարի միսը և եփել 10 րոպե:
Այնուհետև ավելացնել տապակված գազարը, թթու վարունգը:
Վերջում ավելացնել դափնու տերև, սև կլոր պղպեղը, աղը, կանաչին և 15-20 րոպե եփել: Ապուրը լցնել ափսեների մեջ, զարդարել բարակ կտրված լիմոնով

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: