Աշնանային Ուտեստ Բանջարեղենով: Տեղադրող` Գոհարիկ | Ավելացման ամսաթիվ` 27 Oct 2010 Բաղադրությունը:

1 հատ սոխ,
1 հատ կարմիր պղպեղ,
2 միջին կարտոֆիլ,
2 փոքր սմբուկ,
1-2 հատ լոլիկ,
աղ, մայոնեզ:

Պատրաստման եղանակները:

Սոխը կլոր-կլոր կտրատել, աղ անել, դնել թավայի մեջ և վրան մայոնեզ քսել: Կարմիր բիբարը երկրավուն կտրատել, աղ անել, ավելանել սոխի վրա և մյոնեզ քսել: Կարտոֆիլը կլոր կլոր, ոչ շատ բարակ կտրատել, աղ անել, ավելացնռլ կարմիր բիբարի վրա և մայոնեզ քսել: Սմբուկը տապակել երկու կողմերից, այնուհետև բաժանել 3-4 մասի, դնել կարտոֆիլի վրա և մայոնեզ քսել:Լոլիկը նույնպես կլոր կլոր կտրատել, դնել սմբուկի վրա, աղ անել և մայոնեզ քսել: Եփել ջեռոցում 160 աստիճան ջերմաստիճանում 30 րոպե:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: