Բրնձով և սնկով կոտլետ: Տեղադրող` Գոհար | Ավելացման ամսաթիվ` 4 Nov 2010 Բաղադրությունը:

2 բաժակ խաշած բրինձ,
200 գր. շամպինիոն,
2 հատ ձու,
1 թգ. կրախմալ
1 սոխ,
ձեթ,
աղ, սև պղպեղ:

Պատրաստման եղանակները:

Սոխը, սունկը մանր կտրատել և տապակել ձեթի մեջ, ընթացքում համեմել աղով և պղպեղով: Այնուհետև ավելացնել բրինձը, ձուն, կրախմալը և կրկին համեմել աղով և պղպեղով: Ճաշի գդալ վերցնել, գնդիկներ պատրաստել, կոտլետի տեսք տալ, երկու կողմից ալյուրի մեջ թաթախել և տապակել ձեթի մեջ: Կարող եք մատուցել որևէ սոուսի հետ:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: