Շոկոլադե Մուսս: Տեղադրող` Անի | Ավելացման ամսաթիվ` 7 Nov 2010 Բաղադրությունը:

300 մլ. սերուցք,
100 գր. սև շոկոլադ,
1 թգ. նանայի թեյ,
մի քիչ սպիտակ շոկոլադ, զարդարելու համար:

Պատրաստման եղանակները:

100 մլ. սերուցքը տաքացնել գազօջախի վրա, ավելացնել մանրացված շոկոլադը, նանայի թեյը և խառնել այնքան, որ ստացվի միասեռ: Երբ պատրաստ կլինի, վերցնել գազօջախից և թողնել, որ սառչի:
Մնացած սերուցքը լավ հարել հարիչով, ավելացնել մերը նշված խառնուրդը և լավ հարել: Այնուհետև լցնել մատուցվող բաժակների մեզ, զարդարել սպիտակ, քերած շոկոլադով և դնել սառնարանում, որ սառչի: Մեկ ժամ սառելուց հետո մատուցել:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: