Էսկիմո

Թխվածքներ · Լիանա Խաչատրյան · 2010-11-18
Էսկիմո

Բաղադրությունը

8 ձու,
1,5-2 բաժակ շաքարավազ,
2 բաժակ թթվասեր կամ մածուն,
1թգ. սոդա,
2 ճգ. քացախ,
0,5 սուրճի բաժակ ձեթ,
ալյուր, կակաո:

Պատրաստման եղանակը

Առանձնացնում ենք 4ձվի դեղնուցը սպիտակուցից:
Վերցնում ենք 4ձուն և4ձվի սպիտակուցը և 1.5-2 բաժակ շաքարավազը լավ հարում ենք, այնուհետև ավելացնում ենք 2 բաժակ թթվասերը կամ մածունը արդեն իսկ սոդայով և քացախով բացված, հարելուց հետո ավ.ձեթը ալյուրը և կակաոն:Այնքան ալյուր ավելացնել, որ ստացվի բիսկվիթի պնդությամբ խմոր:Լավ հարելուց հետո լցնել թավայի մեջ և դնել ջեռոցը:

Կրեմ
4 ձվի դեղնուցը հարել +0.5լ կաթ + 1.5 բաժակ պեսոկ+4ճ/գ ալյուր լավ հարել ,որպիսի գնդիկներ չառաջանա և դնել մարմանդ կրակին և անընդհատ խառնել: Կրակից վերցնել, սառելուց հետո + 200գ կարագ և ամբողջ կրեմը քսել եփված շերտին, իսկ կրեմի վրա լցնել գլազուր: