Խնձորով և տավարի մսով աղցան: Տեղադրող` Knar | Ավելացման ամսաթիվ` 21 Nov 2010 Բաղադրությունը:

0.5կգ. տավարի միս
2կանաչ խնձոր
2թթու վարունգ
1գլուխ սոխ
100գ. թթվասեր
100գ. մայոնեզ
աղ
պղպեղ
ճ.գ. ձեթ

Պատրաստման եղանակները:

Տավարի միսը խաշել, այնպես որ մի փոքր կիսահում լինի: Այնուհետև այն խորանարդաձև կտրատել և ցածր կրակի վրա տապակել:
Խորանարդաձև կտրատել խնձորը, սոխը և վարունգը:Ավելացնել արդեն տապակված տավարի միսը և իրար խառնած թթվասերն ու մայոնեզը:
Ստացվածի վրա լցնել ձեթ, համեմել աղով և պղպեղով:
Բարի ախորժակ=)

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: