Մրջնաբույն: Տեղադրող` Ցողիկ | Ավելացման ամսաթիվ` 7 Dec 2010 Բաղադրությունը:

Խմոր`

6 ճգ. կաթ,
100 գր. կարագ,
1 հատ ձու,
100 գր. շաքարավազ,
1 տուփ վանիլի փոշի,
կես թգ. սոդա,
330 գր. ալյուր:

Կրեմ`

1 տուփ եփած խտացրած կաթ,
100 գր. կեղևահանված արևածաղիկ (ոչ բոված)

Պատրաստման եղանակները:

Կաթը, կարագը, ձուն, շաքարավազը և վանիլի փոշին լավ հարել, ավելացնել սոդան, այնուհետև ալյուրը աստիճանաբար և խառնել:
Խմորը բաժանել 4 մասի և դնել սառնախցիկում 4 ժամ: ԽմորնՍառնախցիկից հանելուց հետո խմորները քերիչի խոշոր մասով քերել և բովել գազօջախի վրա:
Այնուհետև բովել արևածաղիկը: Արևածաղիկը և բովված խմորը միասին խառնել և ավելացնել խտացրած կաթը և շարունակել խառնել այնքան, մինչև կդառնա միասեռ:
Այս զանգվածին տալ տորթի տեսք և դնել սառնարանում, որ սառչի մի քանի ժամ: Կարող եք զարդարել քերած շոկոլադով:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: