Տորթ Պրահա: Տեղադրող` Հասմիկ | Ավելացման ամսաթիվ` 13 Dec 2010 Բաղադրությունը:

Խմորի համար

3 ձու
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ թթվասեր
1,5 բաժակ ալյուր
2 ճգ. կակաո
1/2 խտացրած կաթ
1 թգ. սոդա
վանիլին
70 մլ լիկյոր կամ կոնյակ

Կրեմի համար`

150 գր. կարագ (սենյակային ջերմաստիճանի)
1/2 խտացրած կաթ (սենյակային ջերմաստիճանի)
1-2 ճգ. կակաո
վանիլին

Գլազուրի համար`

50 կարագ
4 շաքարավազ
2 ճգ. կաթ
2 ճգ. կակաո

Պատրաստման եղանակները:

Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել թթվասերը, խտացրած կաթը և շարունակել լավ հարել: Այնուհետև ավելացնել ալյուրը, կակաոն, սոդան, վանիլինը և հարել:
Խմորը բաժանել 4 մասի և եփել ջեռոցում 180-200 աստիճան ջերմաստիճանում 20 րոպե:
Կրեմի համար կարագը լավ հարել խտացրած կաթի հետ, ավելացնել կակաոն և վանիլինը, շարունակել հարելը:
Խմորները թողնել, որ սառչի: Սառչելուց հետո խմորների վրա լիկյոր տարածել, այնուհետև յուրաքանչյուր շերտի վրա կրեմ քսել, բացի վերևի շերտից:
Գլազուրի համար բոլոր բաղադրիչները իրար խառնել, այնուհետև եփել գազօջախի վրա 3-5 րոպե: Թողնել, որ սառչի և ավելացնել 4 շերտի վրա, համաչափ տարածել և դնել սառնարանում, որ սառչի: Սառչելուց հետո մատուցել:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: