Բանջարեղենով ուտեստ

Ճաշատեսակներ · Սոնա · 2010-12-15
Բանջարեղենով ուտեստ

Բաղադրությունը

0,5կգ. կարտոֆիլ
2 գազար
4 լոլիկ
2 դդմիկ
1 քաղցր պղպեղ
1 սոխ
3 պճեղ սխտոր
մաղադանոս
սև բիբար
3 ճգ. ձեթ
2 ճգ. թթվասեր:

Պատրաստման եղանակը

Բաղադրիչները խորանարդաձև կտրատել, սխտորը մանրացնել: Տապակի մեջ ձեթ անել և բոլոր բաղադրիչները միասին տապակել մի քանի րոպե: Այնուհետև վերցնել գազօջախից: Այս ամենը համեմել աղով, սև պղպեղով, վրան թթվասեր ավելացնել և եփել ջեռոցում 30 րոպե: