Ամանորյա Տորթ: Տեղադրող` Կարինե | Ավելացման ամսաթիվ` 17 Dec 2010 Բաղադրությունը:

Խմոր`
6 ձու (սենյակային ջերմաստիճանի)
100 գր. շաքարավազ,
1/4 բաժակ տաք ջուր,
100 գր. ալյուր
400 գր. մանրացված ընկույզ:

Կրեմ`
200 գր. շաքարավազ,
300 գր. սերուցք,
100 գր. փափկեցված կարագ
250 գր. սև շոկոլադ:

Օշարակ`
100 գր. շաքարավազ,
100 գր. ջուր:

Պատրաստման եղանակները:

Ձուն հարել շաքարավազի հետ, այնուհետև ավելացնել տաք ջուրը: Լավ հարելուց հետո ավելացնել ալյուրը և ընկույզը: Եփել ջեռոցում 180 ջերմաստիճանում:
Կրեմի համար շոկոլադը և կարագը մանրացնել, վրան լցնել տաք սերուցքը, լավ խառնել, այնուհետև ավելացնել շաքարավազը: Խառնելուց հետո, թողնել, որ սառչի:
Օշարակի համար ջրին ավելացնել շաքարավազը, դնել գազօջախին և թողնել, որ եռա: 1 րոպե եռալուց հետո վերցնել կրակից:
Երբ խմորը կսառչի, վրան օշարակը տարածել, կրեմ քսել, և փաթաթել` տալով ռուլետ տեսք: Այնուհետև դնել սառնարանում, որ սառչի: Սառչելուց հետո, վրան կրեմ քսել և զարդարել տոնական քաղցր պատկերներով (կարող եք ձեռք բերել սուպերմարկետներից):

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: