Ամանորյան Օլիվիե աղցան

Աղցաններ · Հասմիկ · 2010-12-21
Ամանորյան Օլիվիե աղցան

Բաղադրությունը

400 գր. կանաչ պահածոյացված ոլոռ
300 գր.խաշած հավի միս,
4 խաշած ձու,
300 գր. խաշած կարտոֆիլ,
100 գր. պահածոյացված վարունգ
150 գր. սոխ,
աղ, մայոնեզ:

Պատրաստման եղանակը

Միսը, կարտոֆիլը, վարունգը խորանարդաձև կտրատել: Ավելացնել մանրացված ձուն և սոխը: Վրան լցնել ոլոռը, համեմել աղով և լավ խառնել: Վերջում ավելացնել մայոնեզ: Զարդարել ոլոռի հատիկներով: