Տորթ Սնիկերս

Թխվածքներ · Գայանե · 2010-12-21
Տորթ Սնիկերս

Բաղադրությունը

Խմոր`

5 ձու
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ ալյուր
վանիլ,
2 ճգ. կաթ
70-100 գր. շոկոլադ:

Կրեմ 1`

400 մլ. սերուցք,
3 ճգ. շաքարավազ,

Կերմ 2`

2/3 եփած խտացրած կաթ,
100 գր. փափկեցված կարագ,
80-100 գր. մանրացված ֆիստուշկա:

Գլազուր`

100 գր. շոկոլադ,
2 ճգ. կաթ:

Պատրաստման եղանակը

Ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից: Դեղնուցը հարել շաքարավազի և վանիլի հետ: Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, ավելացնել կաթը և խառնել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված: Այն լցնել դեղնուցի վրա և լավ խառնել: Սպիտակուցը առանձին լավ հարել, ավելացնել դեղնուցի վրա, աստիճանաբար լցնել ալյուրը և խառնել: Կաթսան կարագով պատել, այնուհետև ալյուր շաղ տալ: Խմորը լցնել մեջը և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 25-35 րոպե: Երբ խմորը պատրաստ կլինի, թողնել, որ սառչի, այնուհետև բաժանել երկու մասի:
Առաջին կրեմի համար սերուցքը լավ հարել շաքարավազի հետ և դնել սառնարանում, որ սառչի:
Երկրորդ կրեմի համար կարագը լավ հարել, ավելացնել խտացրած կաթը, այնուհետև ֆիստուշկան և շարունակել հարել մինչև դառա միասեռ:
Գլազուրի համար շոկոլադը գոլորշու վրա հալեցնել, ավելացնել կաթը, լավ խառնել, այնուհետև թողնել, որ սառչի:
Առաջին խմորի վրա քսել սերուցքից պատրաստված կրեմը, այնուհետև դնել սառնարանում, որ սառչի 15 րոպե: Հանել սառնարանից, վրան քսել երկրորդ կրեմը, այնուհետև վրան դնել հաջորդ խմորը, իսկ վերջում գլազուրով պատել տորթը: