Ամանորյա գեղեցիկ աղցան: Տեղադրող` Դիանա | Ավելացման ամսաթիվ` 23 Dec 2010 Բաղադրությունը:

2 հատ խաշած կարտոֆիլ
2 հատ խաշած գազար
3 հատ խաշած ձու
2 հատ թթու վարունգ,
մայոնեզ:

Զարդարել`
մաղադանոս,
սամիթ,
նռան հատիկներ,
հոլանդական պանիր

Պատրաստման եղանակները:

Կարտոֆիլից պատրաստել պյուրե: Գազարը, ձուն և վարունգը խոշոր քերիչով անցկացնել: Առաջին շերտը դնել կարտոֆիլը, հետո ձուն, այնուհետև թթու վարունգը և գազարը: Յուրաքանչյուրի արանքում մայոնեզ քսել և աղցանը ծածկել մայոնեզով: Աղցանի վրա անցքեր բացել, պանիրը ոլորել դնել անցքերում, կարմիր պղպեղ կամ լոլիկ դնել պանրի մեջ, որպեսզի մոմ տեսք ստանա: Զարդարել մաղադանոսով և նռան հատիկներով:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: