Թխվածք Նեգրի Ժպիտ

Թխվածքներ · Նելլի · 2010-12-26
Թխվածք Նեգրի Ժպիտ

Բաղադրությունը

Խմորի համար`

400 գր. ալյուր,
200 գր. շաքարի փոշի,
6 դեղնուց
2-3 ճգ. կակաո,
1 թգ, սոդա,
1 ճգ. քացախ,
150-200 մլ. կաթ:

Կրեմի համար`

6 ձվի սպիտակուց,
200 գր. շաքարավազ,
1 տուփ վանիլ:

Գլազուրի համար`
200 գր, շոկոլադ,
100 մլ սերուցք,
50 գր. կարագ:

Պատրաստման եղանակը

Շաքարի փոշին ձեռքով հարել դեղնուցի հետ, 20 րոպե հարելուց հետո ավելացնել ալյուրը, սոդան, կակաոն և հարել այնքան մինչև ստացվի միասեռ զանգված: Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 20 րոպե:
Կրեմի համար ձվի սպիատակուցը դնել կաթսայի մեջ, այնուհետև դնել գոլորշու վրա (մարմանդ կրակի տակ) և դանդաղ հարել հարիչով 20 րոպե, այդ ընթացքում աստիճանաբար ավելացնել շաքարավազը: Այնուհետև թողնել, որ սառչի և քսել խմորի վրա:
Գլազուրի համար սերուցքը տաքացնել, վրան ավելացնել մանրացված շոկոլադը և կարագը: Խառնել, որպեսզի լինի միասեռ: Այնուհետև զգուշությամբ քսել թխվածքի վրա: