Կարամելով, շոկոլադով թխվածք

Թխվածքներ · Լիզա · 2010-12-28
Կարամելով, շոկոլադով թխվածք

Բաղադրությունը

Խմոր`

250 գր. ալյուր
55 գր. շաքարի փոշի
150 գր. կարագ
4-6 ճգ. սառը ջուր,
մի պտղունց աղ:

Կարամել`

1 տուփ խտացրած կաթ,
50-70գր. կարագ:

Գլազուր`
1 կաթնային շոկոլադ
100 գր. ընկույզ:

Պատրաստման եղանակը

Ալյուրի մեջ ավելացնել կարագը և ձեռքերով տրորել այնքան մինչև ստացվի միասեռ զանգված: Այնուհետև ավելացնել աղը, շաքարի փոշին, ջուրը և լավ խառնել: Խմորից գունդ պատրաստել, դնել սննդի համար նախատեսված ցելոֆոնի մեջ և փաթաթել: Հետո դնել որևէ տաք տեղ 30 րոպե: Վերցնել տակդիրը, մեջը դնել խմորը և ձեռքերով բացել, որպեսզի տարածվի ամբողջ տակդիրի մեջ:
Այնուհետև պատառաքաղով ծակծկել և եփել նախապես տաքացված ջեռոցի մեջ 180 աստիճան ջերմաստիճանում 20 րոպե:
Կրեմի համար խտացրած կաթը և կարագը եփել մարմանդ կրակի տակ, անընդհատ խառնել եփելու ընթացքում, երբ կստանա կարամելի տեսք վերցնել կրակից և տաք տաք քսել խմորի վրա: Հետո թողնել, որ սառչի:
Գլազուրի համար շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, ավելացնել մանրացված ընկույզը և լավ խառնել: Այնուհետև լցնել կարամելի վրա, տարածել դանակի օգնությամբ: Հետո դնել սառնարանում, որ սառչի, այնուհետև մատուցել: Բարի ախորժակ: