Բիֆշտեքս: Տեղադրող` Գայանե | Ավելացման ամսաթիվ` 28 Dec 2010 Բաղադրությունը:

1 կգ տավարի միս /անյուղ ֆիլե, կլորավուն` ոչ տափակ/
5 հատ դափնու տերև
10 հատ կլոր սև բիբար
1 փոքր գազար
2-3 ճգ. տոմատի մածուկ,
աղ:

Պատրաստման եղանակները:

Տավարի մսի վրա 10-12 տեղ դանակով անցքեր բացել, հետո այդ անցքերի մեջ տեղադրել կտրատած գազարը, մանրացված դափնու տերևը, սև բիբարը: Այնուհետև ձիգ թելով փաթաթել միսը, կապել, միսը դնել կաթսայի մեջ, ավելացնել այնքան ջուր, որ միսը ծածկի: Եփել մարմանդ կրակի վրա այնքան մինչև միսը կլինի խիսաեփ: Այնուհետև մսի ջրից մի քիչ վերցնել, մեջը լոլիկի մածուկ դնել, լավ խառնել և ավելացնել մսի վրա: Եփել հանդարտ կրակի տակ 30 րոպե: Այնուհետև մսի վրայից հանել թելը և մատուցել սառը վիճակում:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: