Աղցան Արևածաղիկ

Աղցաններ · Լուսինե · 2011-01-09
Աղցան Արևածաղիկ

Բաղադրությունը

200 գր հավի միս
200 գր շամպինիոն( մարինացված)
3 եփած ձու
100 գր պանիր
Չիպս, ձիթապտուղ (անկորիզ)
Մայոնեզ
Ձեթ տապակելու համար

Պատրաստման եղանակը

Հավը եփել, մանր կտրտել, լցնել ափսեի մեջ, վրայից քսել մայոնեզ: Սունկը տապակել, հովացնել, լցնել մսի վրա, վրան քսել մայոնեզ: Ձուն եփել, սպիտակուցներն առանձնացնել, քերել սունկի վրա, վրայից` մայոնեզ: Պանիրը քերել, լցնել սունկի վրա, քսել մայոնեզ, վրան շաղ տալ 2 ձվի քերած դեղնուցը, ամբողջությամբ պատել մայոնեզով: Աղցանի մեջտեղում լցնել1 ձվի քերած դեղնուցը, վրան շարել մեջտեղից կիսած ձիթապտուղներ, կողքերից շարել չիպսերը: