Աղցան Նրբություն: Տեղադրող` Լիաննա | Ավելացման ամսաթիվ` 4 May 2010 Բաղադրությունը:

500 գր. հավի կրծքամիս,
200 գր. սոխ,
7 ձու,
մայոնեզ,
ձեթ, աղ:

Պատրաստման եղանակները:

Հավի կրծքամիսը եփել, սառչելուց հետո խորանարդիկներով կտրատել: Սոխը մանրացնել: Ձվերից յուրաքանչյուրը առանձին հարել և երկու կողմից տապակել թավայի մեջ, սառչելուց հետո երկարավուն կտրատել: Այս ամենը խառնել իրար, աղ անել և մայոնեզ:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: