Աղցան Ծաղիկ

Աղցաններ · Վարսիկ · 2011-01-24
Աղցան Ծաղիկ

Բաղադրությունը

150 գր. հավի փափկամիս
150գր, պանիր մոցարելլա
2 հատ թարմ վարունգ
կանաչ սոխ և սամիթ
կես բանկա պահածոյացված եգիպտացորեն
20 հատ ձիթապտուղ առանց կորիզ
հազարաթերթիկ
աղ, մայոնեզ:

Պատրաստման եղանակը

Հավի միսը, մոցարելլա պանիրը, վարունգը, ձիթապտուղը կտրատել, իսկ կանաչ սոխը և սամիթը մանրացնել, այս ամենը խառնել իրար, ավելացնել եգիպտացորենը, աղը և մայոնեզը: Բոլորը միասին խառնելուց հետո, վերցնել կլոր ափսե, վրան շարել հազարաթերթիկները, իսկ կենտրոնում դնել աղցանը և գեղեցիկ հարթեցնել: Զարդարելու համար վարունգը կլոր կլոր կտրատել, հետո մեջտեղից բաժանել երկու մասի: Այդ վարունդները այնպես շարել, որ աղցանը ծաղկի տեսք ունենա