Կոկոսի Պեչենի

Թխվածքներ · ՆուՆուշ · 2011-01-27
Կոկոսի Պեչենի

Բաղադրությունը

200գ. մարգարին կամ կարագ
200գ. շաքարավազ
3 ձու
100-200գ. կոկոսի փաթիլներ
1թ.գ. սոդա
350գ. ալյուր

Պատրաստման եղանակը

Թուլացրած մարգարինը (ցանկալի է Ժառա մարգարին) խառնել շաքարավազի հետ, ավելացնել ձուն, կոկոսի փաթիլները, մի քիչ վանիլին, սոդան խառնել ալյուրի հետ և ավելացնել զանգվածին: Ամանի տակը յուղ քսել, խմորը ձեռքով կլոր գնդիկներ անել և թխել, 180 աստիճան ջերմաստիճանում այնքան, մինչև վարդագույն դառնա: