Տորթ Բեզեով: Տեղադրող` Անի | Ավելացման ամսաթիվ` 28 Jan 2011 Բաղադրությունը:

6ձու
1բ.թթվասեր
1բ.մածուն
1.5բ.շաքարավազ
վանիլին
ալյուր
սոդա

Պատրաստման եղանակները:

Խմոր:6 ձվի դեղնուցը լավ հարել, ավելացնել 1բաժակ սոդայով թթվասեր և 1.5 բաժակ շաքարավազ, այնուհետև ավելացնել 1բաժակ սոդայով մածուն և քիչ-քիչ ավելացնել ալյուրը, վանիլինը և այնքան կակաո մինչև խմորը դառնա շականակագույն: Այնքան ալյուր լցնել, որ դառնա թանձր խմոր:
Բեզե: 6 ձվի դեղնուցը լավ հարել ավելացնել 18 ճ/գ պեսոկ: Ստացված զանգվածը դնել գոլորշու վրա և անընդմեջ հարել հարիչով:
Գլազուր:3 ճ/գ շաքարավազը, կակաոն և մի քիչ ջուրը եփել մարմանդ կրակի վրա:
Պատրաստի խմորի վրա գդալ-գդալ լցնել բեզեն, այնուհետև գծերի ձևով բեզեի վրա լցնել գլազուրը:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: